Եթե մենք չընտրենք, նրանց ձայները չեն բավականացնի: Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ԱԺ-ում ասաց Աժ իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցին:
Նա չհստակեցրեց, թե այդ հարցում թիմում որոշում կա՞, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե իշխանական պատգամավորները չեն քվեարկելու ընդդիմության Աժ փոխխոսնակի՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը: