«Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երկրորդ քվեարկությունից հետո կրկին չընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։
ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49. անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։
Հիշեցնենք, որ առաջին քվեարկության ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի։
Քվեարկությանը մասնակցել էր 104 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը:
ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի Իշխան Սաղաթելյանը 54 ձայն ստանար։