Մեր խմբակցությունում չկան մարդիկ, որոնք դեմ կքվեարկեն Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա համոզմամբ՝ «Հայաստան» խմբակցությունում էլ չկան նման մարդիկ, ովքեր դեմ են Իշխան Սաղաթելյանին։
Վանեցյանը հստակեցրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը երկու անգամ էլ կողմ է քվեարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը, պատրաստ են կրկին կողմ քվեարկել։
«Երրորդ անգամ էլ լինի, չորրորդ անգամ էլ իրենք կողմ են քվեարկելու։ Տասնհինգերորդ անգամ էլ ենք կողմ քվեարկելու։ Իշխանությունները, եթե ուզում են, իսկ իրենք հայտարարել են, որ ուզում են Ազգային ժողովը ձևավորվի ու անցնի բնականոն աշխատանքի, թող ապահովեն ԱԺ փոխնախագահի տեղակալի ընտրությունը»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ որ ԱԺ փոխխոսնակի ընդդիմադիր թեկնածու Իշխան Սաղաթելյանն երկրորդ անգամ չի ընտրվել ԱԺ փոխխոսնակ։
Մանրամասները՝ տեսանյութում։