Ես 44-օրյա պատերազմի ժամանակ 5 անգամ հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։ Նա խոստացավ հանդիպումների մասին մանրամասներ պատմել։
«Հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ եթե պատերազմում հաղթենք, բոլոր դափնիները քոնն են և քո քաղաքական թիմինը, ասել եմ՝ ըստ իս, դու երկիրը տանում ես կապիտուլյացիայի։ Ասել եմ՝ թե պատերազմում պարտվենք՝ դուք դա չեք մարսելու, այս ամենի մեղավորը և պատասխանատուն անձամբ Դուք եք»,- ասաց Սաղաթելյանը և պահանջեց հանդիպման ձայնագրությունը հրապարակել։
Մանրամասները՝ տեսանյութում։