Նորընտիր Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը: Օրկարագում ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի՝ Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցն է։
Ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Նախօրեին երկու անգամ չհաջողվեց նրան ընտրել փոխխոսնակ: Երրորդ անգամ ևս ընդդիմությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ԱԺ-Ն առաջին երեք օրերի ընթացքում նախ ԱԺ նախագահ է ընտրել Ալեն Սիմոնյանին, ապա ԱԺ փոխխոսնակներ է ընտրել Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին: Դրանից հետո խորհրդարանն սկսեց ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկումը: