Նոր խորհրդարանի աշխատանքի առաջին օրվանից սահմանափակումներ մտցվեցին ամբողջական տեղեկատվություն ստանալու հարցում, սահմանափակումներ մտցվեցին լրագրողների ազատ տեղաշարժի, լուսաբանման հարցում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ուղղակի խայտառակ երևույթ է Հայաստանում խոսքի ազատության, հանրության կողմից տեղեկատվություն ստանալու ազատության սահմանափակումների հարցում»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ երեկ արգելվել է Panorama.am-ի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 2-ից ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակումներ են գործում։