Իշխան Սաղաթելյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 37. անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։
Հիշեցնենք, որ երեկ երկու անգամ Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում։