Օգոսոտոսի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատևի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նախարարները քննարկել են երկու երկրների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր։
Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։