Ազգային ժողովը չընդունեց խորհրդարանում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախագիծը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտարարելով քվեարկության արդյունքները, տեղեկացրեց, որ նախագծին կողմ է քվեարկել 33 պատգամավոր, ձեռնպահ էր 68 պատգամավոր, իսկ դեմ քվեարկող չկար։
Հիշեցնենք, որ իշխանությունները հայտարարել էր, որ ստեղծվելու է Արցախի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով։