ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կղեկավարի 9-ը, «Հայաստան» խմբակցությունը՝ 3 հանձնաժողովներ։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց, որ իշխող ուժը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի՝ պետական-իրավական հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի, արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների կազմում:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի տնտեսական հարցերի, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների կազմում:
Հիշեցնենք, որ 8-րդ գումարման ԱԺ-ում ձևավորվելու են 12 հանձնաժողովներ։