Խորհրդարանն այսօր հանձնաժողովների նախագահներ է ընտրում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր, Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Այդ մասին օրենսդիրի նիստում հայտարարեց «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի թեկնածությունն առաջադրելու իրավունք ունեցող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը այդ պաշտոնին առաջադրեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանին։ Այս մասին տեղեկացրեց դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը նախորդ գումարման ԱԺ-ում ևս պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։
Վահե Հակոբյանը Սյունիքի նախկին մարզպետն էր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավարը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ է նաև եղել։ Պատգամավորի մանդատը ստանալուց հետո հրաժարական է տվել։