Իմ որդին պատերազմի ժամանակ է վիրավորվել։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա հպարտանում է, որ զինվորականի մասնագիտություն ունեցող որդին վնասվածք է ստացել մարտական գործողությունների ժամանակ։ Սեյրան Օհանյանը հերքեց շրջանառվող տեղեկություննեը, իբր, որդին ոչ թե Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ է վիրավորվել, այլ ինքնավնասում է արել։
«Իմ որդին ինքնախեղում չի արել։ Այդ արտահայտություններն բարոյականությունից զուրկ են։ Ես գլխով եմ պատասխանատու»,- պնդեց նախկին պաշտպանության նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։