«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Էդուարդ Աղաջանյանին, իսկ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Գևորգ Պապոյանին: Այս մասին ԱԺ-ում տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նրա փոխանցմամբ՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վահե Ղալումյանը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Սիսակ Գաբրիելյանը:
Հավելենք, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արման Եղոյանը:
ՔՊ-ն աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հերիքնազ Տիգրանյանի թեկնածությունը։