ՀՀ Ազգային ժողով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը: