Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հետ է կանչվել պաշտոնից։ Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահը։ Հրամանագրում նշված է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: