Աշնանը Սյունիքում թեժ է լինելու։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որոշմամբ՝ 2021թ․ հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ խոշորացված համայնքներում նշանակվել են համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի Facebook-ի էջից։
Ի դեպ, հիշեցնենք, որ Մեղրի համայնքում վերջերս է համայնքապետի պաշտոնակատար նշանակվել։ Նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական էր ներկայացրել։ Նա ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայաստան» դաշինքից։ Մխիթար Զաքարյանը ձերբակալված է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։