ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասված է․
«Արցախում անցած տարի պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՀ հասցեին մեղադրանքներ հնչեցնելն Ալիևի՝ հավատ չներշնչող փաստարկների վառ օրինակն է: Միացյալ Նահանգները չպետք է մեղադրի երկու կողմերին, երբ դատապարտում է արյունահեղությունն ու տարածաշրջանում անկայունությունը:
Պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները, որպեսզի դադարեցնի Ալիևի ագրեսիան»: