Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:
TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ծրագրում:
Աղբյուրը նշում է, որ նիստին ելույթ կունենան մի շարք երկրների նախագահներ, այդ թվում ՝ Բրազիլիայի, Վենեսուելայի, Ղրղզստանի, Լիբանանի, Մոլդովայի, Պաղեստինի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Էստոնիայի նախագահները:
Գլխավոր ասամբլեայի շաբաթը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին: