ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ Երևանը դեռևս որևէ կերպ չի արձագանքել Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց, թե Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն կատարող հայ զինծառայողները վերադարձե՞լ են, թե՞ շարունակում են ծառայություն իրականացնել։
Ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պետք է ավելի ուշադիր լինել, հայ խաղաղապահները մարտին են Աֆղանստանից վերադարձել։
Մանրամասները՝ տեսանյութում։