Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը:
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կասկածվում է Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը առերևույթ խոչընդոտելու համար:
Փոխքաղաքապետները կասկածվում են առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու մեջ: