ԱԺ արտահերթ նիստում «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը հակառակորդ երկրի ղեկավարին հիշեցրեց, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը։ Ադրբեջանն իրավունք չունի երբևէ իր քիթը խոթի Հայաստանի և իր ստրատեգիկ գործընկերոջ հարաբերությունների միջև։
Ըստ նրա՝ ցանկացած բանակցությունների նախապայման առաջին հերթին պետք է հանդիսանան մեր գերիների վերադարձն ու Արցախի կարգավիճակի վերջնական պատասխանը։
«Որևէ պաշտոնական արձագանք տեղի չունեցավ ո՛չ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի անունից, ո՛չ էլ այլ գերատեսչությունից։ Երբ լսում եք կապիտուլյանտ բառը, այդ բառը շատ արագ կանխվում է դահլիճում։
Պատկերացրեք թշնամու տեղը մեզ, պատկերացրեք, որ կապիտուլյանտ բառն է հնչել ու արձագանքեք»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։