Մարդիկ, ովքեր հիմա կառավարությունում են և այնտեղից որոշել են այս նախագիծն ուղարկել ԱԺ, ասել են բառացի հետևյալը՝ «Սևանից ջուր բաց թողնելը փող աշխատելու միջոց է»։ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Ասում են՝ մեկ սանտիմետր ջրից մեկ միլիոն դոլար են աշխատում։ Ըստ էության, Սևանից ջուր բաց թողնելը դիտվում է բացառապես որպես անօրինական փող աշխատելու միջոց։ Ուզում եմ հասկանալ՝ հիմա այդ միջոցն է աշխատում, որովհետև ձեր փողը պակասե՞լ է», – դիմելով ԱԺ ղեկավարությանը՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։