Քարվաճառը, որն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, Հայաստանի և Արցախի համար ջրային անվտանգության առումով կարևոր նշանակություն ունի: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում՝ Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու վերաբերյալ քննարկմանը նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հստակեցնելով, որ ջրային պաշարների, դրանց կառավարման և անվտանգության վերաբերյալ խնդիրներին պարտավոր են անդրադառնալ հետպատերազմյա տրամաբանության ներքո:
Ըստ նրա՝ այս ամենն առնչվում է և՛ Սևանա լճի ավազանի հետ կապված հարցերին, և՛ Արցախի ջրային ընդհանուր համակարգի հետ, քանի որ Արցախի՝ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքի գետերի ակունքների 98 %-ը գտնվում է Քարվաճառում, սա արդեն իսկ խոսում է Հայաստանում և Արցախում ստեղծված ճգնաժամի մասին։
Պատգամավորը հիշեցրեց, որ արդեն երկու շաբաթ է՝ Ստեփանակերտի բնակիչների մի մասը զրկված է խմելու ջրից, իսկ մի մասն էլ այն ստանում է խիստ ընդհատումներով.
Տիգրան Աբրահամյանն ընդգծեց, որ Ստեփանակերտ մտնող և եկող հիմնական այն գետերը, որոնք խմելու ջրի նշանակություն ունեն, ակունքներն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Մանրամասները՝ տեսանյութում։