Հոկտեմբերի 17-ին ՏԻՄ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան։ ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Համայնքի ղեկավար և ավագանու անդամ կընտրեն Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում։
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում միայն ավագանու ընտրություններ են նշանակված։
Հոկտեմբերի 17-ին Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում նույնպես համայնքի ղեկավար և ավագանու անդամի ընտրություններ տեղի կունենան։