ԱՄՆ-ը պետք է զորքերը Աֆղանստանից դուրս բերի մինչև սեպտեմբերի 11-ը, «Թալիբան» շարժումը մտադիր չէ հարձակվել նրանց վրա:
Ինչպես տեղեկացնում է Ria.ru-ն, այս մասին Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը։
«Նրանք հայտարարել են, որ իրենց զորքերը դուրս կբերեն մինչև սեպտեմբերի 11-ը։ Այսինքն՝ նրանք պետք է դուրս բերեն իրենց բոլոր ուժերը, իսկ մենք հանձնառու ենք չհարձակվել նրանց վրա։ Մենք նրանց վրա չենք հարձակվել»,- ասել է Շահինը։
«Թալիբան» շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողության տակ վերցրել Աֆղանստանի մայրաքաղաքը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտնել է, որ արյունահեղություն թույլ չտալու համար վայր է դրել լիազորությունները և լքել երկիրը: