ՔՊ-ն ընդունեց «Հայաստան» դաշինքի առաջարկը։ ԱԺ արտահերթ նիստում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ վաղը՝ օգոստոսի 18-ին, խորհրդարանում սահմանային իրավիճակի վերաբերյալ փակ քննարկում տեղի կունենա:
Նա նշեց, որ Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվել է խորհրդարանում քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցություն առաջարկել էր սահմանային իրավիճակի թեմայով քննարկում անցկացնել։ ՔՊ-ն էլ որոշեց չմերժել առաջարկը։
«Ելնելով սահմանային լարված իրավիճակից՝ «Հայաստան խմբակցությունն առաջարկում է փակ կամ բաց ֆորմատով քննարկում կազմակերպել: Սահմանային իրավիճակի վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են գալիս, եկեք քննարկում կազմակերպենք, հասկանանք իրավիճակը, փարատենք հասարակության մտահոգությունները»,- ասել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք նաև, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն աճել է, հայկական կողմն ունի զոհ և վիրավոր։