Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 17-ին ստորագրել է որոշում՝ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրություններ նշանակելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։
Հավելենք, որ Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրությունը անցկացվելու է համամասնական ընտրակարգով։
Կուսակցություններն ավագանու թեկնածուների ցուցակները ընտրատարածքային հանձնաժողով կներկայացնեն սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու ՀՀ մի քանի մարզերում։ Շիրակի, Լոռու, Արմավիրի մի քանի համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ։