Եվրամիությունը, փոխանակ զբաղվի անվտանգության հարցերով և լուծի միգրացիոն ճգնաժամը՝ կապված Աֆղանստանից արևմտյան զորքերի դուրսբերման հետ, զբաղված էր ռուսական նոր սպառնալիքների որոնմամբ և հորինմամբ: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան YouTube-ի «Soloviev Live» ալիքի եթերում:
«Ինչո՞ւ ԵՄ-ն և այլ կառույցներ չզբաղվեցին իրենց անմիջական պարտականություններով՝ վստահված տարածաշրջանի անվտանգությամբ: Նրանք զբաղված են Ռուսաստանին սաստելով, փնտրելով և հորինելով որոշ ռուսական առասպելական սպառնալիքներ: Եվ տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք խոսում էինք»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելի հայտարարությունը, որ Եվրամիությունը պատրաստ է երկխոսություն սկսել Աֆղանստանի նոր իշխանությունների հետ։