Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ կողմերն առարկայորեն քննարկել են իրավիճակը Աֆղանստանում, փոխադարձ հետաքրքրություն են հայտնել իրավիճակի կայունացման հարցում և կոչ արել ազգային առանցքային ուժերին հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել երկրի անվտանգությունն ու իրավակարգը:
Չավուշօղլուն և Լավրովն անդրադարձել են միջազգային և երկկողմ օրակարգի այլ հարցերի։
Նախարարներն անդրադարձել են նաև բարձր մակարդակով առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցին։