ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`
Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,- նշվում է որոշման մեջ։