Անհետ կորած զինծառայողների հարազատների խոսքով՝ իրենք Արցախի ԱԻՊԾ-ի և Կարմիր խաչի հետ համատեղ մասնակցում են որոնողական աշխատանքներին: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ որոնողական աշխատանքների արդյունքում 21 անհետ կորած զինվորներից միայն 9-ի մարմիններն են գտնվել, որոնցից 8-ը նույնականացվել են։
Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը պատմեց, որ հոկտեմբերի 12-ին զինվորներին տարել են Հադրութի արդեն հանձնված շրջան։
«Իմանալով այնտեղ ինչ վիճակ է՝ երեխաներին տարել են այնտեղ, իրենց դիրքերը պետք է այլ լիներ, բայց տարել են սխալ դիրքեր: Տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն, մերձակա մարտեր, որից հետո մի քանի հոգի են այնտեղից դուրս եկել: Հայ սպաները թողել են երեխաներին և դուրս եկել, միայն մեկ սպա է եղել բարոյական, որ մինչև վերջ մնացել է մեր երեխաների հետ»,- մանրամասնեց զինվորներից մեկի հարազատը:
Նրանք նաև նշեցին, որ ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ զինվորները չկարողանան իրենց մարտական առաջադրանքը կատարել։
Մանրամասները՝ տեսանյութում։