Անհետ կորած զինվորների հարազատներն այս պահին հանդիպում են ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հետ:
Նրանք պահանջում են տեղեկություն 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներից:
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց։ Ծնողները բողոքում են, որ պատերազմից ամիսներ է անցել, սակայն իրենց զավակների մասին որևէ տեղեկություն չունեն։