ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը 2021 թվականի սեպտեմբերի 7-12-ը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն՝ Կազանում անցկացվելիք «Ռուսաստան՝ սպորտային պետություն» միջոցառմանը, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին և ԱՊՀ առաջին խաղերի փակման արարողությանը մասնակցելու համար:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։