Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի` իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարհանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի: Պարզաբանում է տարածել Տավուշի մարզպետարանից։
Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:
Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 19-ին ՀՀ Տավուշի մարզի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը նոր խմբագրությամբ շարադրելու մասին որոշում է ստորագրել։