«Պատիվ ունեմ» դաշինքը լքեց նիստերի դաշինքը` ի նշան բողոքի։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Դահլիճ կվերադառնանք հարցեր բարձրաձայնելու, մեր ժողովրդին հուզող հարցերի պատասխանները ստանալու և կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու և բարձրաձայնելու համար»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը։