Տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և զարգացումը։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը քննարկելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սոթք-Խոզնավար հատվածում հայելային եղանակով երկու կողմերի զորքերը պետք է հետ քաշվեն՝ որպես ուղենիշ ունենալով Խորհրդային միության ժամանակ փոխադարձ համաձայնեցված քարտեզները։ Նույն սկզբունքով աշխատել են Տեղ, Մեղրի սահմանային հատվածներում»,- ներկայացրեց վարչապետը։
Կառավարության ղեկավարն ասաց, որ ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, ՀԱՊԿ-ի հետ աշխատանքը շարունակվում է, ԵԱՀԿ ՄԽ-ն ևս որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում հարցի վերաբերյալ։
Մանրաամսները՝ տեսանյութում։