Բանակի բարեփոխումների մեր օրակարգը որոշ ուժեր փորձում են ներկայացնել որպես վկայություն՝ ագրեսիվ քաղաքականություն որդեգրելու, պատերազմ սկսելու մեր մտադրության կամ որոշման։ Սա որևէ կապ չունի իրականության հետ: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-26թթ.–ի գործունեության ծրագիրը։
Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ-ն ԶՈՒ-երը բարեփոխում է ագրեսիայից պաշտպանվելու, սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու լեգիտիմ նպատակով։
«ՀՀ-ն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը։ Նախատեսվում է վերանայել ժամկետային զինծառայության տևողությունը` միաժամանակ բարձրացնելով պահեստազորի մարտական պատրաստվածության մակարդակը: Մենք զինվորի գործը չենք տեսնում սահմանի պահպանությունը, սահմանապահ զորքերին պիտի վերապահվի սահմանի պահպանությունը։ Իսկ զինվորը պետք է զբաղվի մարտական պատրաստականության զարգացմամբ»,- նկատեց կառավարության ղեկավարը։
Վարչապետը հայտարարեց, որ կանայք առավել մասշտաբային պետք է ներգրավվեն ԶՈՒ մարտական ստորաբաժանումներում։
Մանրամասները՝ տեսանյութում։