ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։
«Կարևորում եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլիի շահագրգիռ գործունեությունը հայ-վրացական տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու գործում։ Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդրումը հունիսի 12-ին մեր գերիների վերադարձը կազմակերպելու գործում»,- ասաց վարչապետը։