Խորհրդարանում քննարկվում է կառավարության գործունեության ծրագիրը, պատգամավորները հարցեր են ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց մայիսի 12-ից Գեղարքունիքի մարզում գտնվող ադրբեջանցիների գործողությունների և դրանց հետևանքների մասին։
Պատգամավորի խոսքով՝ Վերին Շորժա, Այրք և մի շարք այլ բնակավայրերի ջրամատակարարումը սնուցող ջրամբարներն ադրբեջանցիների վերահսկողության տակ են, Կութից ադրբեջանցիները 80 գլուխ անասուն են հափշտակել և չեն վերադարձրել, խախտված է մնում մարդկանց կյանքի և սեփականության իրավունքը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ հակամարտության սկզբից մինչև այսօր հազարավոր գլուխ անասուններ են հափշտակվել, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել, վնասվել են տներ ու ենթակառուցվածքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։