Արծվիկ Մինասյանին մարմնական վնասվածք են հասցրել, շապիկը պատռել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց: Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, սակայն Աննա Մկրտչյանը տեղից միջամտեց:
Աննա Մկրտչյանը դահլիճից չհեռացավ։ Անվտանգության աշխատակիցների ներս մտնելու պահին իրենց տեղերից վեր կացան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները և մոտեցան դահլիճի այն հատվածին, որտեղ նստած էր Աննա Մկրտչյանը՝ փորձելով համոզել, որպեսզի պատգամավորին դահլիճից չհեռացնեն: Դահլիճում սկսվեց քաշքշուկ, ընդմիջում հայտարարվեց։