ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային նշանակումներ է կատարել: Ըստ կառավարության մամուլի ծառայության՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
Միևնույն ժամանակ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։