Դահլիճում կան մարդիկ, որոնք չեն ուզի, որ Հոկտեմբերի 27-ի մասին խոսենք, բայց հոկտեմբերի 27-ից սկսվեց մեր երկրի մարտունակ բանակի գահավիժումը։ ԱԺ-ում այս մասին նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ այսօրվա շշանետումը բացառիկ էր և անհաջող։
«Ես հայտնի եմ 7-րդ գումարման ԱԺ-ում շշանետման կանխելու գործընթացում, բայց 8-րդ գումարումում չհասցրեցի։ Շշանետողը գեներալ-գնդապետ էր։ Շշանետում էր իր նախկին զինվորի ուղղությամբ։ Պատկերացրեք՝ պարոն Օհանյանի մոտ շիշ չլիներ, այլ զենք լիներ, իրեն կարո՞ղ էր տիրապետել։ «Հայաստան» դաշինքը մտածելու բան ունի»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։