«Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության պայմաններ են ստեղծվել»,- երեկ՝ օգոստոսի 25-ին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ արևելյան Բիթլիս նահանգից դիմելով մի շարք երկրների դեսպաններին:
«Եթե Հայաստանն օգտագործի այս հնարավորությունը, ապա մենք կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»,- ասել է Թուրքիայի նախագահը, մեջբերում է Anadolu-ն:
Էրդողանը ուշադրություն հրավիրեց Անկարայի արտաքին քաղաքականության վրա` հիմնված «այլ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման սկզբունքների վրա»:
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Թուրքիայի առաջնորդը նախընտրեց «մոռանալ» Կիպրոսի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի մասին: