Զինված ադրբեջանցիները փակել են Գորիս- Կապան ճանապարհը՝ «ապահովելով» Սյունիքի անվտանգությունը։ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ գրանցված միջադեպին։
Նա իշխանություններին հարց ուղղեց, թե Սյունիքում կարողացե՞լ են ապահովել անվտանգությունը։
Ընդդիմադիր պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծեց, որ պարտության կուսակցությունը չի կարող խաղաղություն ապահովել։
Աննա Գրիգորյանի խոսքով՝ իշխանությունն առանձին հուշագրով Գորիս-Կապան միջպետական, ինչպես նաև Կապան- Ճակատեն ճանապարհը բոլորի թիկունքում հանձնել է թշնամուն։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, սակայն ռուս խաղաղապահների ջանքերով ճանապարհը բացվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։