«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ նիստում իր ելույթում դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։
«Երբ շշով խփեցիք, դուք չխփեցիք Հայկ Սարգսյանին, դուք խփեցիք ՀՀ ժողովրդին։ Պարոն Օհանյան, այս ամբիոնին հարվածելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեցիք ձեր քաղաքական ինքնությունը, որը հիմնված է եղել ժողովրդին խփելու տրամաբանության վրա։ Եվ սա է ձեր պահվածքի քաղաքական գնահատականը։ Դուք ոչ միայն խփում եք, պատեհ պահի նաև լքում եք դաշտը։ Երեկ Սեյրան Օհանյանի արարքը պատասխանն էր իրենց իսկ խմբակցության այն պատգամավորների դժգոհությունների, թե ինչու է ուժեղացվել ԱԺ անվտանգությունը»,- նկատեց ԱԺ իշխանական խմբակցության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։