Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը:
Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ կառավարության ծրագիրն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ծրագրին կողմ քվեարկեց 70 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու: «Պատիվ ունեմ» դաշինքը ևս չմասնակցեց քվեարկությանը։