Ազգային ժողովի ևս երեք հանձնաժողովի նիստ է այսօր տեղի ունեցել: Ընտրվել են հանձնաժողովների նախագահների տեղակալներ
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ նիստում հաստատեց հանձնաժողովի աշխատակարգը:
Պատգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել էր Լուսինե Բադալյանի թեկնածությունը: Հանձնաժողովականները միաձայն Լուսինե Բադալյանին ընտրեցին մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ արտահերթ նիստում ևս տեղի ունեցավ մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրություն։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել էր Վաղարշակ Հակոբյանի թեկնածությունը: Նրա կենսագրական տվյալները ներկայացրեց ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը:
Պատգամավորները Վաղարշակ Հակոբյանին ընտրեցին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Արեն Մկրտչյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: