ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հրավիրած արտահերթ նիստում պատգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցը:
«Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Նրա կենսագրական տվյալները ներկայացրեց խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Քննարկման արդյունքում Արթուր Ղազինյանը չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությանը տրվում է 5-օրյա ժամկետ նոր թեկնածու առաջադրելու համար: