Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարներ Անդրեյ Ռուդենկոն և Խալաֆ Խալաֆովը քննարկել են Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացումը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հետ։ Մտքերի փոխանակման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի համալիր, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին պայմանավորվածությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ: