• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Մարտ 2023 21:45
  • 388.17
  • 418.91
  • 5.04
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը. ՀՀ ԱԳ նախարար

Քաղաքականություն,
01 Սեպտեմբեր 2021 22:50
ShareShareShare
Наш Telegram
Հայկական կողմը պատրաստ է հանդիպել ադրբեջանական կողմերի հետ․ Միրզոյան
telegram

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը։ Փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ն: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. 

– Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի նոր կառավարության արտաքին քաղաքական կուրսը։ Կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության տրամադրվածությունը: Ի՞նչ եք կարծում՝ կա՞ր երկու երկրների միջև անվստահության շրջան, և հաջողվե՞ց այն հաղթահարել:

– Հայաստանի Հանրապետությունը վարում է կանխատեսելի, կայուն և հուսալի արտաքին քաղաքականություն։ Երևանը բազմիցս՝ և՛ խոսքով, և՛ գործով, ի ցույց է դրել իր հետևողականությունը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդները կշարունակեն դարավոր բարեկամության, փոխվստահության, թափանցիկության և լիարժեք ըմբռնման վրա հիմնված բարի ավանդույթները:

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված կառավարության՝ վերջերս հաստատված ծրագրում ևս մեկ անգամ վերահաստատվում է բոլոր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների գործնական ամրապնդման պատրաստակամությունը: Մենք կշարունակենք ընդլայնել և խորացնել միջպետական ​​օրակարգի բոլոր ուղղություններով մեր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ:

Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կհարստացնենք նաև մեր համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում նոր ձեռքբերումներով, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարթակներում կառուցողական փոխհամագործակցության դրսևորումներով և  անվտանգության, ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում զգալի առաջընթացով:

– Որքանո՞վ է իրատեսական տեսանելի ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հնարավո՞ր է, արդյոք, որ այդ փաստաթղթում ներառվի միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրույթ։ 

– Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հայտնի սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները հանդես են եկել մի շարք հայտարարություններով: Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզ են:

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, առաջին հերթին՝ բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման վերաբերյալ, Ադրբեջանի ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տարածքային կեղծ նկրտումները և, ընդհանուր առմամբ, ադրբեջանական իշխանությունների մշտական ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղությանը նպաստող մթնոլորտի հաստատմանը:

Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը:

– Ե՞րբ կսկսվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման բանակցությունները: Կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափը, թե այդ գործընթացում կներգրավվեն Մինսկի խմբի մյուս միջնորդ երկրները, կամ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն։ 

– Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։ Այս պահին ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքները ցույց կտան պաշտոնական Բաքվի՝ համաձայնության գալու կարողության աստիճանը, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից: Եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և իր զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, այսինքն՝ վերադառնա այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ապա բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար։ 

Նշված բանակցություններն ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ, և մենք հույս ունենք, որ այդ հարցի լուծումը հնարավոր կլինի այնպիսի քննարկումների ընթացքում, որի պարագայում Ձեր կողմից նշված կառույցներին դիմելու անհրաժեշտություն չի լինի:

– Մշակվում է արդյո՞ք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ մակարդակով գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը:

– Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն են։ Մենք ողջունում ենք այդ կապակցությամբ Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ:

Բոլորի համար ակնհայտ է, որ ուժի կիրառումը որևէ կերպ չի կարող լինել հակամարտության կարգավորում, որի վերջնական, համապարփակ և կայուն լուծումը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մշակված՝ կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների վրա։  Եվ սա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որոնք հանդես են գալիս համանախագահության միասնական ձևաչափում։ Դա միջազգային հանրության դիրքորոշումն է։

– Հայաստանի կառավարության ղեկավարն առաջարկել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների հենակետեր և ՀԱՊԿ դիտորդական առաքելություն: Ընթանում են արդյո՞ք կոնկրետ բանակցություններ այդ առաջարկների շուրջ։ Արդյո՞ք ռուսական կողմը հետաքրքրություն է հայտնել այդ հարցի առնչությամբ։

– Այս տարվա մայիսի 12-ից մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները մուտք գործեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչը լի է պայթյունավտանգ հետևանքներով։ Դա անթույլատրելի է, և իրավիճակը պետք է լուծվի Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված  ստորաբաժանումների անհապաղ և անվերապահ դուրս բերմամբ։ 

Այս համատեքստում Հայաստանի համապատասխան սահմանամերձ շրջաններում սահմանապահների և դիտորդական առաքելության վերաբերյալ նախաձեռնությունները պետք է դիտարկել որպես ադրբեջանական կողմի ռազմատենչ նկրտումների զսպմանն ու արյունահեղությունից խուսափելուն ուղղված քայլ։

– Արդյո՞ք հայկական կողմն ակնկալում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարացում։ Ընթանում են արդյո՞ք բանակցություններ ՌԴ խաղաղապահ զորակազմի անժամկետ տեղակայումն ապահովելու նպատակով:

– Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում առանցքային դերակատարություն է ունեցել Ռուսաստանը, որի անմիջական ներգրավվածության արդյունքում 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր մարտական գործողությունների դադարեցմանը:

Այդ հայտարարության համաձայն` խաղաղապահ զորակազմի տեղակայման 5-ամյա ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է, եթե կողմերից մեկը նախապես չհայտարարի այդ դրույթի իրականացումը դադարեցնելու իր մտադրության մասին: Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում, ինչի մասին հստակ ասվում է Հայաստանի կառավարության՝ օրերս հաստատված 2021-2026 թթ. ծրագրում։

Մինչդեռ, հարկ է նշել, որ Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։  Այս համատեքստում պետք է դիտարկել նաև խաղաղապահների պատասխանատվության գոտիներում հայ զինծառայողների գերեվարման դեպքերը։

– Ե՞րբ կարող է Ղարաբաղ ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը։ Բաքուն հայտարարում է, որ Հայաստանը դեմ է նման առաքելությանը և ամեն կերպ խոչընդոտում է դրան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունը ծագել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար: Ինչպես ռազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ մարտական գործողությունների և կրակի դադարեցումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների նկատմամբ դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ցուցումով:

Մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր, որ Ադրբեջանը երկար ժամանակ խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցը՝ միաժամանակ դրանում մեղադրելով Հայաստանին։ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտների ստեղծման պրակտիկան ու  հարցի քաղաքականացումը շարունակվում է նաև հիմա։ Հիշեցնեմ, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը։

Արցախի՝ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիք ունի` դրա պահպանությունը պատշաճ կերպով ապահովելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով:  Հայաստանը շահագրգռված է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ և շարունակում է նպատակաուղղված ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

telegram

Առնչվող Նորություններ

Հոլանդիայից բերված տնկիները 150 միլիոն դրամ արժեն. Երևանը ժամանակ չունի շիվեր տնկելու. Բեգոյան

Հոլանդիայից բերված տնկիները 150 միլիոն դրամ արժեն. Երևանը ժամանակ չունի շիվեր տնկելու. Բեգոյան

23 Մարտ 2023 21:45

Այսօր Երևանի քաղաքապետարանը Կասկադում՝ Թամանյանի արձանի հարակից տարածքում, ծառերի զանգվածային հատման աշխատանքներ էր իրականացնում։ Գերատեսչության որոշմամբ տարածքի գրեթե բոլոր ծառերը...

Զախարովան նշել է ԼՂ-ում նոր առաքելության տեղակայման պայմանը

Զախարովան նշել է ԼՂ-ում նոր առաքելության տեղակայման պայմանը

23 Մարտ 2023 18:00

Լեռնային Ղարաբաղում նոր միջազգային առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական...

«Էդգա՛ր, ձեր համար գեղեցկուհի գտեք, իսկ ես ձերը չեմ»․ Զախարովան՝ Լատվիայի ԱԳ նախարարին

«Մասշտաբային խնդիրներ» են առաջ եկել. Զախարովան՝ Երևանի և Բաքվի բանակցություններում Արևմուտքի մասնակցության մասին

23 Մարտ 2023 17:46

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Երևանի և Բաքվի միջև բանակցություններում Արևմուտքի մասնակցության մասին, հայտարարել է, որ դրա ի...

Ռուսաստանն առաջին անգամ մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից խաղաղապահների գնդակոծման մասին լուրերը

Ռուսաստանն առաջին անգամ մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից խաղաղապահների գնդակոծման մասին լուրերը

23 Մարտ 2023 15:55

ՌԴ պաշտպանության նախարարությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները, ինչի հետևանքով ռուս խաղաղապահներ են վիրավորվել, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ...

Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Լավրովի՝ Արցախի և Կոսովոյի համեմատությունը

Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Լավրովի՝ Արցախի և Կոսովոյի համեմատությունը

23 Մարտ 2023 15:40

Արցախի անկախության ճանաչման հիմքերը շատ ավելի ամուր են, քան Կոսովոյինը: Այսօր «Արցախի շրջափակման 100-րդ օրը» թեմայով տեսակամուրջի ժամանակ նշել է...

Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թշնամու տեղաշարժերի ու կուտակումների նպատակները

Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թշնամու տեղաշարժերի ու կուտակումների նպատակները

23 Մարտ 2023 14:12

Ավելին
  • Լուրեր
Հոլանդիայից բերված տնկիները 150 միլիոն դրամ արժեն. Երևանը ժամանակ չունի շիվեր տնկելու. Բեգոյան

Հոլանդիայից բերված տնկիները 150 միլիոն դրամ արժեն. Երևանը ժամանակ չունի շիվեր տնկելու. Բեգոյան

23 Մարտ 2023 21:45
Ինչպես հասկանալ, որ մագնեզիումի պակաս ունեք. այս տնային թեստը կփոխարինի անալիզին

Ինչպես հասկանալ, որ մագնեզիումի պակաս ունեք. այս տնային թեստը կփոխարինի անալիզին

23 Մարտ 2023 21:36
Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Հայաստանին՝ ի պատասխան Փաշինյանի՝ Բաքվի ագրեսիվ պահվածքի մասին խոսքերի

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Հայաստանին՝ ի պատասխան Փաշինյանի՝ Բաքվի ագրեսիվ պահվածքի մասին խոսքերի

23 Մարտ 2023 20:50
Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը

Շուշիի շրջանում խախտվել է հրադադարը. ՌԴ ՊՆ

23 Մարտ 2023 20:46
Forbes-ը նշել է, թե որոնք են Հայաստանի ամենահուսալի բանկերը

Forbes-ը նշել է, թե որոնք են Հայաստանի ամենահուսալի բանկերը

23 Մարտ 2023 20:23
Ինչպես են 40-ից բարձր տարիքի կանայք կորցնում որովայնի ճարպը. 5 խորհուրդ մասնագետներից

Ինչպես են 40-ից բարձր տարիքի կանայք կորցնում որովայնի ճարպը. 5 խորհուրդ մասնագետներից

23 Մարտ 2023 20:05
Ուղիղ. Բողոքի ակցիա «Սուրմալու»-ում. առևտրականները պահանջում են բացել առևտրի կենտրոնը

Ուղիղ. Բողոքի ակցիա «Սուրմալու»-ում. առևտրականները պահանջում են բացել առևտրի կենտրոնը

23 Մարտ 2023 18:46
Զախարովան նշել է ԼՂ-ում նոր առաքելության տեղակայման պայմանը

Զախարովան նշել է ԼՂ-ում նոր առաքելության տեղակայման պայմանը

23 Մարտ 2023 18:00
«Էդգա՛ր, ձեր համար գեղեցկուհի գտեք, իսկ ես ձերը չեմ»․ Զախարովան՝ Լատվիայի ԱԳ նախարարին

«Մասշտաբային խնդիրներ» են առաջ եկել. Զախարովան՝ Երևանի և Բաքվի բանակցություններում Արևմուտքի մասնակցության մասին

23 Մարտ 2023 17:46
Միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավումը չենք բացառում. Արցախի ԱԳ նախարար

Միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավումը չենք բացառում. Արցախի ԱԳ նախարար

23 Մարտ 2023 16:50
Ռուսաստանն առաջին անգամ մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից խաղաղապահների գնդակոծման մասին լուրերը

Ռուսաստանն առաջին անգամ մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից խաղաղապահների գնդակոծման մասին լուրերը

23 Մարտ 2023 15:55
Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Լավրովի՝ Արցախի և Կոսովոյի համեմատությունը

Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Լավրովի՝ Արցախի և Կոսովոյի համեմատությունը

23 Մարտ 2023 15:40
«Մարտահրավեր եմ նետում ինքս ինձ»․ Ջեյ Լոն պատմել է, թե որ ժամերին է նախընտրում մարզվել

«Մարտահրավեր եմ նետում ինքս ինձ»․ Ջեյ Լոն պատմել է, թե որ ժամերին է նախընտրում մարզվել

23 Մարտ 2023 15:28
Պաշարները գրեթե սպառման եզրին են, կա կրիտիկական իրավիճակ. ԱՀ պետնախարար

Պաշարները գրեթե սպառման եզրին են, կա կրիտիկական իրավիճակ. ԱՀ պետնախարար

23 Մարտ 2023 15:15
Գրիգոր Մինասյանը նշել է, թե որ դատավորների աշխատավարձերն են բարձրանալու

Գրիգոր Մինասյանը նշել է, թե որ դատավորների աշխատավարձերն են բարձրանալու

23 Մարտ 2023 14:57
Տեսակամուրջ՝ «Արցախի շրջափակման 100-րդ օրը» թեմայով (ուղիղ)

Տեսակամուրջ՝ «Արցախի շրջափակման 100-րդ օրը» թեմայով (ուղիղ)

23 Մարտ 2023 14:40
Ադրբեջանցիների և խաղաղապահների միջև տեղի ունեցածը հարված է Ռուսաստանին. Աբրահամյան

Ադրբեջանցիների և խաղաղապահների միջև տեղի ունեցածը հարված է Ռուսաստանին. Աբրահամյան

23 Մարտ 2023 14:31
Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թշնամու տեղաշարժերի ու կուտակումների նպատակները

Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թշնամու տեղաշարժերի ու կուտակումների նպատակները

23 Մարտ 2023 14:12
Ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին

Ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին

23 Մարտ 2023 13:50
Սեդա Սաֆարյանն իրենց սիրելին է, հետևաբար օրենքը կարևոր չէ. Արծվիկ Մինասյան

Սեդա Սաֆարյանն իրենց սիրելին է, հետևաբար օրենքը կարևոր չէ. Արծվիկ Մինասյան

23 Մարտ 2023 13:38
Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկանալ բանակցային գործընթացից. ՔՊ խմբակցության քարտուղար

Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկանալ բանակցային գործընթացից. ՔՊ խմբակցության քարտուղար

23 Մարտ 2023 13:26
Փոխարժեքները Հայաստանում․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

23 Մարտ 2023 13:11
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

23 Մարտ 2023 13:00
Ադրբեջանին ներկայացվող առաջարկները կոմունիկացնում ենք միջազգային գործընկերների հետ. պատգամավոր

Ադրբեջանին ներկայացվող առաջարկները կոմունիկացնում ենք միջազգային գործընկերների հետ. պատգամավոր

23 Մարտ 2023 12:55
Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ

Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ

23 Մարտ 2023 12:40
Երբ ասում ենք՝ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, պետք է արձանագրենք, որ Հայաստան չի էլ եկել. ՔՊ-ական պատգամավոր

Երբ ասում ենք՝ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, պետք է արձանագրենք, որ Հայաստան չի էլ եկել. ՔՊ-ական պատգամավոր

23 Մարտ 2023 12:24
Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

23 Մարտ 2023 12:10
Կա խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն․ Բլինքեն

Կա խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն․ Բլինքեն

23 Մարտ 2023 11:59
Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին. «Ժողովուրդ»

Գործատուն ստիպված կլինի պահպանել վարժական հավաքի մասնակցող աշխատակցի աշխատավարձը

23 Մարտ 2023 11:44
Բրյուսելյան ձևաչափում ֆունդամենտալ խնդիր կա, ոչ մի պայմանավորվածություն գրեթե չի կատարվել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանը

23 Մարտ 2023 11:30
Проходят парламентские брифинги (прямое включение)

Խորհրդարանական ճեպազրույցներ (ուղիղ)

23 Մարտ 2023 11:20

Կառավարության նիստ (ուղիղ)

23 Մարտ 2023 11:00
Եվրոպայի առաջնության հինգերորդ տուրում հաղթել են Մկրտչյանն ու Կոբակը

Եվրոպայի առաջնության հինգերորդ տուրում հաղթել են Մկրտչյանն ու Կոբակը

23 Մարտ 2023 10:40
«Եվրատեսիլ-2023». Ո՞ր համարի ներքո է հանդես գալու Բրյունետը

«Եվրատեսիլ-2023». Ո՞ր համարի ներքո է հանդես գալու Բրյունետը

23 Մարտ 2023 10:19
Մի շարք հասցեներում այսօր լույս չի լինի

Մի շարք հասցեներում այսօր լույս չի լինի

23 Մարտ 2023 09:54
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի մինչև 7 աստիճանով

Մարտի 23-ին հնարավոր է ամպրոպ ու անձրև

23 Մարտ 2023 07:55
Ֆրանսիան միջոցներ է ձեռնարկում Լաչինի հարցով. ԱԳ նախարարը գալիս է Հայաստան

Ֆրանսիան միջոցներ է ձեռնարկում Լաչինի հարցով. ԱԳ նախարարը գալիս է Հայաստան

23 Մարտ 2023 00:22
Ադրբեջանի տնտեսությունը ջրբաժանին. առջևում աճ է սպասվում, թե՞ անկում

Ադրբեջանի տնտեսությունը ջրբաժանին. առջևում աճ է սպասվում, թե՞ անկում

22 Մարտ 2023 22:51
Վտանգավոր սխալներ ատամներ լվանալիս. դու նույնպես դա անում ես

Վտանգավոր սխալներ ատամներ լվանալիս. դու նույնպես դա անում ես

22 Մարտ 2023 22:30
Հոլանդիայից բերված տնկիները 150 միլիոն դրամ արժեն. Երևանը ժամանակ չունի շիվեր տնկելու. Բեգոյան
Երևան

Հոլանդիայից բերված տնկիները 150 միլիոն դրամ արժեն. Երևանը ժամանակ չունի շիվեր տնկելու. Բեգոյան

23 Մարտ 2023 21:45

Այսօր Երևանի քաղաքապետարանը Կասկադում՝ Թամանյանի արձանի հարակից տարածքում, ծառերի զանգվածային հատման աշխատանքներ էր իրականացնում։ Գերատեսչության որոշմամբ տարածքի գրեթե բոլոր ծառերը...

Կարդալ
Ինչպես հասկանալ, որ մագնեզիումի պակաս ունեք. այս տնային թեստը կփոխարինի անալիզին
Առողջություն

Ինչպես հասկանալ, որ մագնեզիումի պակաս ունեք. այս տնային թեստը կփոխարինի անալիզին

23 Մարտ 2023 21:36

Շատերը թերագնահատում են մագնեզիումի դերը մեր կյանքում, բայց ապարդյուն: Ի վերջո, հենց նա է մեծացնում սթրեսի դիմադրությունը, լավացնում է նյութափոխանակությունը,...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ